Լրատվամիջոցների տվյալներով՝ Երուսաղեմի և Հորդանան գետի արևմտյան ափի անցակետում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, հարձակվողները վերացվել են

19:36, 22.02.2024

Երուսաղեմի և Արևմտյան ափի միջև անցակետում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 11-ը։ Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով Իսրայելի ոստիկանության վրա։

Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներով՝ երեք զինված պաղեստինցի ավտոմատից կրակ են բացել խցանման մեջ կանգնած մեքենաների ուղղությամբ։

Հարձակման հետևանքով մահացածը 26-ամյա երիտասարդ է։ Տուժածներից ծանր վիճակում են հղի կինն ու մի քանի հոգի։

Անվտանգության ուժերը և զինված քաղաքացիները տեղում սպանել են երկու զինված հարձակվողի, իսկ երրորդին հաջողվել է փախչել դեպքի վայրից, սակայն ավելի ուշ նրան վնասազերծել են իրավապահները։ Իսրայելի իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչություն։

Նմանատիպ