Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուսական օկուպացիոն ուժերը հրթիռային հարձակում են գործել Խարկովի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ
Ռուսական ուժերն այսօր առավոտյան հրթիռային հարված են հասցրել Խարկովի վրա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Խարկովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի վրա։
Ուկրաինայի Հանրային հեռարձակողի տվյալներով՝ առնվազն երեք մարդ է մահացել, նրանցից մեկը 13-ամյա երեխա է։ Մեկ մարդ վիրավորվել է, նա 72-ամյա կին է:
«Խարկովի շրջաններից մեկում ռուս օկուպանտներն առավոտյան հարվածներ են հասցրել։ Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները։ Նախնական տեղեկություններով՝ կան վիրավորներ»,- ասել է Սինեգուբովը։
Ռազմական շրջանի վարչակազմի ղեկավարը տեղի բնակիչներին կոչ է անում առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ քաղաքի փողոցներ և մնալ ապաստարաններում և ապահով վայրերում։