Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգին կարող է փոխարինել Ուրսուլա ֆոն դեր Լայենը
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգին կարող է փոխարինել Ուրսուլա ֆոն դեր Լայենը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է փոխարինել Ենս Ստոլտենբերգին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին գրում է «The Sun»-ը՝ հիմնվելով աղբյուրի վրա։

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարի, սակայն, ըստ ԶԼՄ-ների, Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրներ սատարում են ֆոն դեր Լայենի ընտրությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում այս տարվա հոկտեմբերին։

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ հավանական է, որ Լոնդոնը վետո կդնի ֆոն դեր Լեյենի թեկնածության վրա։

Նշենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2013-2019 թվականներին Անգելա Մերկելի կառավարությունում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է տարեվերջին։

Միաժամանակ ԶԼՄ-ներում հաղորդվում էր նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում։