Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները

Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ՆԱՏՕ-ին միանալու արձանագրությունները։

Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ երկու երկրն էլ դաշինքին կմիանան ՆԱՏՕ-ի 30 երկրների կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո։

Տեղեկության համար՝ հունիսի 29-ին Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնապես հրավիրել է Շվեդիային և Ֆինլանդիային՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ Դաշինքի առաջնորդները որոշում են կայացրել Մադրիդում ՝ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։