Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բրիտանիան Ուկրաինային է հանձնել հեռահար թեւավոր հրթիռներ
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բրիտանիան Ուկրաինային է հանձնել հեռահար թեւավոր հրթիռներ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային տվել է «Storm Shadow» կոչվող հեռահար թեւավոր հրթիռներ: Այս մասին հայտնում է «Սի Էն Էն»-ը։

Հրատարակության համաձայն՝ այս տեսակի զենքի մատակարարումը կփոխի իրադարձությունների ընթացքը, քանի որ Storm Shadow թեւավոր հրթիռը կարող է թիրախը ոչնչացնել 250 կիլոմետր շառավղով։

Ներկայումս ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի առավելագույն հեռահարությունը կազմում է մոտ 80 կիլոմետր։