Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բենիամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի հարցերը
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բենիամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի հարցերը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի միջև։ Այս մասին հայտնում է Աքսիոսը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում շոշափվել են Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման եւ հրադադարի համաձայնագրի հարցերը։ Ինչպես գրում է Աքսիոսը, Թրամփի ելույթի նպատակն էր «խրախուսել Նեթանյահուին համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ», թեև հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է ասել Թրամփը Նեթանյահուին։

Իսրայելի վարչապետի գրասենյակը չի հերքում, որ Նեթանյահուի և Թրամփի հեռախոսազրույց է եղել։

Հիշեցնենք՝ այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ կանցկացվեն Գազայում պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ։