Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսում իրանական հրթիռների պահեստի տարածքում պայթյուն է որոտացել
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսում իրանական հրթիռների պահեստի տարածքում պայթյուն է որոտացել

Դամասկոսում ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Ըստ տեղեկությունների՝ հարձակման թիրախը եղել է իրանամետ ուժերի կողմից վերահսկվող իրանական հրթիռների պահեստը։

Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի տվյալներով՝ այս պահին հայտնի չէ՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել ավիահարվածի հետևանքով։

Նշենք, որ Իրանը նախագահ Բաշար Ասադի կարեւոր աջակիցներից է, իսկ Սիրիայում գործող իրանական ուժերը մեկ անգամ չէ, որ իսրայելական հարվածների թիրախ են դարձել։