Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն ինը պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն ինը պաղեստինցի է զոհվել։ Գազայի առողջապահության և ոստիկանության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ զոհվածների թվում են տասնամյա մի տղա և «Համաս» խմբավորման ոստիկանության ավագ սպան։
Առնվազն յոթ մարդ զոհվել է Ջաբալիայում, այդ թվում՝ մեկ կին և «Համասի» ոստիկանության ղեկավարը։
Գազայի հատվածի առողջապահության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ չնայած անցյալ տարվա հոկտեմբերին Իսրայելի և «Համասի» միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, անկլավում Իսրայելի հարձակումներին զոհ է գնացել առնվազն 1 100 պաղեստինցի։
Գազայի հատվածի ոստիկանության փոխանցմամբ՝ վերջին շրջանում Իսրայելն ուժեղացրել է հարձակումները «Համասի» անվտանգության ուժերի և ոստիկանական հենակետերի դեմ։