Լրատվամիջոցների հաղորդմամբ Եմենի մայրաքաղաքի դպրոցի շենքում Ռամադանի ավարտի կապակցությամբ մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ զոհվել է 78 մարդ
Լրատվամիջոցների հաղորդմամբ Եմենի մայրաքաղաքի դպրոցի շենքում Ռամադանի ավարտի կապակցությամբ մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ զոհվել է 78 մարդ

Եմենի մայրաքաղաքի դպրոցի շենքում Ռամադանի ավարտի կապակցությամբ տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ 78 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ինչպես գրում է «BBC»-ն, մահացածների թվում կան կանայք ու երեխաներ։ Տուժածներից 13-ի վիճակը ծանր է։

Մարդասիրական օգնության արտադրանքի արժեքը մեկ անձի համար կազմել է 9 դոլար։

Տեղի իշխանությունը կատարվածի համար մեղադրել է բարեգործական կազմակերպություններին, ովքեր չեն կարողացել կազմակերպված կերպով մարդասիրական օգնություն բաժանել։

Եմենում 2015 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո կառավարության գլխին կանգնած են ապստամբ հութիները։