Լրատվամիջոցների հաղորդմամբ Սեւ ծովում խորտակվել է թուրքական բեռնատար նավը՝ 12 ուղեւորներով
Լրատվամիջոցների հաղորդմամբ Սեւ ծովում խորտակվել է թուրքական բեռնատար նավը՝ 12 ուղեւորներով

Reuters-ի փոխանցմամբ՝ Սեւ ծովում խորտակվել է թուրքական բեռնատար նավը՝ 12 ուղեւորներով։

«Փոթորկի ժամանակ Թուրքիայի սեւծովյան ափին խորտակվել է թուրքական բեռնատար նավը՝ 12 ուղեւորներով։ Իշխանությունները չեն կարողացել կապ հաստատել անձնակազմի հետ»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Ինչպես գրում է «Reuters»-ը, տարածաշրջանում ուժեղ փոթորիկ է պատվել, վատ եղանակը խոչընդոտել է նավի որոնումները։

«Երբ եղանակը բարելավվի, անմիջապես կսկսվեն որոնողափրկարարական աշխատանքները»,- լրագրողներին ասել է Էրլիկայան։