Լրատվամիջոցների հաղորդմամբ, Լիտվայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Հայրենիքի միություն» կուսակցությունը
Լիտվայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Հայրենիքի միություն» կուսակցությունը:
«Ռոյթերսի» տեղեկությամբ, «Հայրենիքի միություն» կուսակցությունը, որի պատմությունը դեռևս սկիզբ է առնում հակախորհրդային անկախության շարժումից, 141 տեղանոց օրենսդիր մարմնում ձեռք է բերել 49 մանդատ:
«Հայրենիքի միությունը» խորհրդարանային մեծամասնություն է կազմելու «լիբերալ շարժման» և «ազատության կուսակցության» հետ միասին:
Լիտվայի իշխող «Ֆերմերներների և կանաչների» կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 32 տեղ: Լիտվայի վարչապետ, Սաուլիուս Սկվերնելիսիը քննադատության է ենթարկվել ՝ աշխատատեղեր չստեղծելու և պարտքերի աճը չկասեցնելու համար: