Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ֆրանսիայում ցույցին ձերբակալվել է 81 ցուցարար
Ֆրանսիայում բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է 81 ցուցարար: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելեն»:
Երկրի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, անվտանգության մասին նոր օրինագծի պատճառով, Ֆրանսիայի ամբողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 130 000 մարդ:
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած ցույցին, օրվա երկրորդ կեսին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում, որի հետևանքով տուժել է 23 ոստիկան: Ցուցարարների շրջանում տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ցուցարարները բողոքում ենանվտանգության մասին նոր օրինագծի դեմ, որն արգելում է ոստիկանի նույնականացման պատկերի հրապարակումը ինտերնետում և լրատվամիջոցներում: