Լրատվամիջոցների հաղորդմամբ, Բրյուսելում ցույցի ժամանակ ձերբակալվել է 15 մարդ
Բրյուսելում, ոստիկանության կողմից ուժի չարաշահման դեմ ընթացող ցույցին տեղի է ունեցել բախում: Ձերբակալվել է առնվազն 15 մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ցուցարարները վնասել են մի քանի մեքենաներ և հրկիզել ոստիկանության բաժանմունքի շենքը:
Դեպքը դատապարտել է Բելգիայի ներքին գործերի նախարարը:
Հանրահավաքը կապված է անցյալ շաբաթ օրը երիտասարդի մահվան հետ: Ցուցարարները պնդում են, որ 23-ամյա Իբրահիմ Բ.-ն մահացել է իրավապահների կողմից ուժի չարաշահման հետևանքով:
Դատախազության տվյալներով, երիտասարդը ձերբակալվել էր հունվարի 9-ին, այն բանից հետո, ինչ ինքնակամ լքել էր կովիդ վարակվածների բժշկական կենտրոնը: Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ կորցրել է գիտակցությունը: Տղամարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: