Լրատվամիջոցների հաղորդմամբ, ասիական բաժնետոմսերի գները նվազել են Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով

17:46, 09.04.2025

Ասիայում բաժնետոմսերի գները նվազել են Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։

Հոնկոնգում «հանգ Սէնգ» ինդեքսը բացման առուվաճառքի ժամանակ նվազել է 3,1 տոկոսով: Թայվանի ֆոնդային ինդեքսը բացվել է մոտ մինուս մեկ տոկոսով։

Հարավային Կորեայի «Կոսպի» ինդեքսը նվազել է 0,8 տոկոսով՝ նվազագույնը 2023 թվականի նոյեմբերից ի վեր։

Եվրոպական արժեթղթերի գները նույնպես նվազում են։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի կողմից կտրուկ պատասխան մաքսատուրքերի սահմանումը խորացրել է մտավախությունը առևտրային պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական վնասի վերաբերյալ։

Մինչդեռ համաեվրոպական «Ստոքս 600»-ը ընկել է 2,4 տոկոսով։

Նմանատիպ