Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, իրանական հրթիռային հարձակման հետևանքով բալիստիկ հրթիռը հարվածել է Իսրայելում բարձրահարկ բնակելի շենքի, կան զոհեր և վիրավորներ, փրկարարական գործողություն է ընթանում

10:29, 15.06.2025

Իսրայելի Բաթ Յամ քաղաքում Իրանի կողմից հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 120-ը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բալիստիկ հրթիռներից մեկը հարվածել է բարձրահարկ բնակելի շենքի։ Զոհվածների և վիրավորների թվում կան երեխաներ։ Մոտ 20 մարդ անհետ կորած է համարվում։ Այս պահին դեպքի վայրում փրկարարական գործողություն է ընթանում։

Բացի այդ, Իսրայելի Թամրա քաղաքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Իրանը պնդում է, որ Իսրայելի վրա վերջին հարձակումներում օգտագործվել է նոր տեսակի բալիստիկ հրթիռ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի վրա Իրանի հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։

Նմանատիպ