Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի պետական հեռուստատեսության երեք աշխատակից
Իրանի պետական հեռուստատեսության երեք աշխատակից զոհվել է Իսրայելի հարձակման հետևանքով։
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Իրանի պետական լրատվական գործակալությանը, Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են լրատվական խմբագիր Նիմա Ռաջաբպուրը և մեկ այլ աշխատակից Մասումե Ազիմին։ Երրորդ զոհվածի ինքնությունը դեռևս չի հրապարակվել։
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելը ռմբակոծել է Թեհրանում գտնվող Իրանի պետական հեռարձակողի շենքը։ Իսրայելի կողմից իրականացված հարձակումը խափանել է հեռարձակումը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ էին արել այն շրջանի բնակչությանը, որտեղ գտնվում է Իրանի պետական հեռարձակողի շենքը, տարհանվել։