Լրատվամիջոցները հայտնում են Օդեսայում Վոլոդիմիր Զելենսկու ավտոշարասյան վրա հրթիռային հարձակման փորձի մասին
Հունական լրատվամիջոցները հաղորդում են Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ավտոշարասյան վրա հրթիռային հարձակման փորձի մասին։
Ինչպես գրում են հույն լրագրողները, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը գտնվել է Օդեսայում։ Ուկրաինական աղբյուրները չեն մեկնաբանում միջադեպը։
Հունական հրատարակությունը որպես աղբյուր նշում է Հունաստանի կառավարության ներկայացուցչին։ Ինչպես հաղորդվում է, հրթիռային հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու կորտեժը գտնվում էր հունական պատվիրակության մոտ։ Հրապարակման մեջ նշվում է, որ արդյունքում հունական պատվիրակության անդամները չեն տուժել։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են նաև Օդեսայի հրթիռային հարձակման մասին։
Տեղեկության համար՝ Օդեսայում պայթյունը տեղի է ունեցել նախքան Հունաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի բանակցություններիը։ Տարածաշրջանում հայտարարվել է հրթիռային հարձակման սպառնալիքի մասին։