Լրատվամիջոցներ - Ուկրաինական ուժերը գրավել են Կուրսկի շրջանի Սուջի քաղաքի մի մասը
Լրատվամիջոցներ - Ուկրաինական ուժերը գրավել են Կուրսկի շրջանի Սուջի քաղաքի մի մասը

Ուկրաինական ուժերը գրավել են Կուրսկի շրջանի Սուջի քաղաքի մի մասը։

Ինչպես գրում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Telegram»-ի բլոգերները, Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են առաջխաղացումը Կուրսկի շրջանում և գրավել Սուջի քաղաքի արևմտյան հատվածը։

Ինչպես նաև, ըստ նրանց տեղեկությունների, ուկրաինացիները վերահսկում են քաղաք մուտքի ճանապարհները, մինչդեռ մարտերը շարունակվում են հենց Սուջիում։

Որոշ բլոգերներ գրում են նաև, որ ռուսական և ուկրաինական ռազմական ուժերի միջև մարտեր են ընթանում Կորենևոյի մոտ, որտեղ Ուկրաինան ռեզերվներ է ուղարկել։

Կուրսկի շրջանի իշխանությունները չեն մեկնաբանում ուկրաինացի զինվորականների առաջխաղացումը։

Շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել շրջանի ուղղությամբ արձակված վեց անօդաչու թռչող սարք և յոթ հրթիռ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Կուրսկի և Բելգորոդի շրջաններում 16 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։