Լրատվամիջոցի տվյալներով՝ Լիբանանի Սիդոն քաղաքի մոտ Իսրայելի կողմից հարձակումների հետեւանքով վիրավորվել է 14 մարդ

10:15, 20.02.2024

Լրատվամիջոցների տվյալներով՝ Լիբանանի Սիդոն քաղաքի մոտ Իսրայելի կողմից հարձակումների հետեւանքով վիրավորվել է 14 մարդ։

Լրատվամիջոցները գրում են, որ հարձակման թիրախը եղել է անվադողերի պահեստը և գործարանի հարակից տարածքը։ Վիրավորների մեծ մասը գործարանի աշխատողներ են։

Միաժամանակ իսրայելական կողմը պնդում է, որ հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահի» զենքի պահեստը։

Ավելի վաղ Գազայի կենտրոնում գտնվող քաղաքի վրա օդային հարձակման հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել էր։ հարձակման հետեւանքով ավերվել են նաեւ բնակելի տներ։

Նմանատիպ