Լրագրող Սաշա Տավոլիե. Միկաուտաձեն մեկ քայլ հեռու է Վիլյառեալ տեղափոխվելուց, Լիոնը կստանա 30 միլիոն եվրո #1TVSPORT

21:42, 29.08.2025

Գիորգի Միքաուտաձեն «Վիլյառեալ» տեղափոխվելուց մեկ քայլ է հեռու, – «Լիոնի» և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվողի մասին տեղեկությունը տարածել է ֆրանսիացի լրագրող Սաշա Տավոլիերին սոցիալական ցանցում։

«Գիորգի Միքաուտաձեն «Վիլյառեալ» տեղափոխվելու եզրին է։ Իսպանական ակումբի և «Լիոնի» միջև ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն։ Տրանսֆերի գումարը մոտավորապես 25 միլիոն եվրո է, գումարած՝ 5 միլիոն բոնուսների տեսքով։

Վերջնական համաձայնությունը կայանալու է մոտ օրերս։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվելու է հնգամյա պայմանագիր», – գրել է Սաշա Տավոլիերին։

Հետաքրքիր է, որ վերջերս AVFCStatto կայքը պնդում էր, թե «Լիոնի» հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլան», սակայն ի վերջո վրացի ֆուտբոլիստը կատարել է այլ ընտրություն։

Նմանատիպ