Լրացել է չորս տարին, ինչ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվեց առանց այցեգրի ճանապարհորդել Եվրամիության երկրներով
Այսօր, մարտի 28-ին, լրացել է չորս տարին, ինչ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվեց առանց այցեգրի ճանապարհորդել Եվրամիության երկրներով / Շենգենի գոտում:
Առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիներին թույլ է տալիս կատարել միայն կարճաժամկետ այցեր առանց այցեգրի: Կարճ այցը նշանակում է 90 օր`ցանկացած 180 օրվա ընթացքում:
Եվրամիության / Շենգենի երկրներում 90 օր մնալուց հետո, Վրաստանի քաղաքացին պետք է լքի այս երկրի տարածքը: Եվրամիության / Շենգենյան գոտի հաջորդ մուտքը հնարավոր է հաջորդ 90 օրվա (ընդհանուր առմամբ 180 օրվա) ավարտից հետո:
Կարճաժամկետ այցելությունները կարող են իրականացվել տարբեր նպատակներով. Զբոսաշրջային, ընտանիքի անդամների / մերձավորների տեսակցություն, գործարար հանդիպում, կարճաժամկետ ուսումնական և փոխանակման ծրագրեր / թրեյնինգներ, դասընթացներ, մշակութային կամ գիտական միջոցառումներին մասնակցություն, բուժում և այլն: Ցանկացած նման այցի տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը. Առանց այցեգրի ռեժիմը չի տարածվում կրթության, աշխատանքի կամ այլ նպատակներով Եվրամիության / Շենգենի անդամ պետություններ երկարաժամկետ այցերի վրա:
Եվրամիության / Շենգենյան երկրի տարածքում երկար ժամանակ մնալու ցանկության դեպքում, Վրաստանի քաղաքացիները պետք է դիմեն Վրաստանում հավատարմագրված համապատասխան երկրի հյուպատոսական բաժանմունքին, այցեգիր ստանալու համար:
Արտաքին գործերի նախարարության գնահատմամբ, Եվրամիության երկրներում առանց վիզայի ճանապարհորդությունը Վրաստանի համար ունի մեծ քաղաքական նշանակություն, քանի որ երկիրը ավելի է մտերմացել եվրոպական ընտանիքի հետ և նրա անդամ պետությունների կողմից ճանաչվել է՝ Եվրամիության և նրա անդամների համար հուսալի և արժանի գործընկեր: