Լոս Անջելեսում ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել պարետային ժամից առաջ, իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ
Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն վեց օր։ Երեկ երեկոյան իրավապահ մարմինների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։
«Սի Էն Էն»-ը գրում է, որ Լոս Անջելեսի կենտրոնական մասում պարետային ժամից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել։
Պարետային ժամն արդեն երկրորդ գիշերն է ուժի մեջ է կենտրոնական մասում և գործում է երեկոյան ժամը ութից մինչև առավոտյան ժամը վեցը տեղական ժամանակով։ Այս կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ որոշումը կայացվել է վանդալիզմն ու թալանին վերջ դնելու համար։