Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, վիրավորվել է ավելի քան 20 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են
Լոս Անջելեսում մեքենայի մխրճման արդյունքում մարդկանց բազմության մեջ վնասվածքներ է ստացել ավելի քան 20 մարդ։
Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը։
Նրանց տվյալներով՝ առնվազն չորս վիրավորների վիճակը կրիտիկական է, եւս ութը ստացել են ծանր վնասվածքներ։
Դեպքը տեղի է ունեցել Հոլիվուդի արեւելքում՝ Սանտա Մոնիկայի բուլվարում։
Դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։