Լոս Անջելեսում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև, որոնց դեմ օգտագործվել են պղպեղի գնդիկներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ
Լոս Անջելեսում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ցուցարարների դեմ օգտագործվել են պղպեղի գնդիկներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։
Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, բախումներ են տեղի ունեցել նաև Ազգային գվարդիայի անդամների և ցուցարարների միջև։ Ազգային գվարդիայի անդամները նույնպես մահակներ են օգտագործել ցուցարարների դեմ։ Վիրավորների կամ ձերբակալությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ցուցարարները վանկարկել են. «Դոնալդ Թրամփ, միգրանտները ողջունելի են այստեղ»։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի հրամանով հունիսի 8-ին Լոս Անջելես է տեղակայվել Ազգային գվարդիայի 2000 անդամ։ Անկարգությունները տեղի են ունեցել ներգաղթային ծառայության կողմից անօրինական միգրանտների դեմ իրականացված ռեյդերից հետո։ Բախումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում և մոտակա Պարամաունթ և Քոմփթոն քաղաքներում։ Ցուցարարները քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանության վրա։ Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Վերջին երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 118 մարդ։ Կան վիրավորների մասին հաղորդագրություններ։
Իր հերթին, Կալիֆոռնիայի նահանգապետը քննադատել է Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականությունը։