Լոս Անջելեսի շրջանում նոր հրդեհ է բռնկվել, որի պատճառով 30 հազար մարդու տարհանման հրաման է տրվել
Լոս Անջելեսի տարածքում արագ տարածվող անտառային հրդեհների նոր օջախ է առաջացել։ Հրդեհի սպառնալիքի պատճառով 30 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։
Հրդեհը բռնկվել է Լոս Անջելեսից 70 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ մի քանի բնակելի թաղամասերի և դպրոցների սահմանակից լեռնային տարածքում։
Առայժմ ոչ մի տներ և ձեռնարկություններ չեն տուժել, պաշտոնյաները հույս են հայտնել, որ հրդեհը կվերահսկվի:
Հրդեհի գոտում քամու արագությունը եղել է մոտավորապես 30-50 կմ/ժ, չի բացառվում, որ այն էլ ավելի կաճի։