Լոս Անջելեսի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով վեց մարդ մահացել է
Լոս Անջելեսի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով վեց մարդ մահացել է

Լոս Անջելեսի օդանավակայանի մոտ փոքր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր վեց մարդիկ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Գործակալությունը գրում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են այրվող ինքնաթիռը:

Կատարվում է հետաքննություն՝ պարզելու, թե ինչն է եղել ինքնաթիռի կործանման պատճառ։