Լորա Թորնթոնը Դոնալդ Թրամփին անվանում է սեռական գիշատիչ և հանցագործ

11:49, 22.01.2025

Մակքեյնի ինստիտուտի Ժողովրդավարության գլոբալ ծրագրերի տնօրեն և Վրաստանի NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է սեռական գիշատիչ և հանցագործ։

Դոնալդ Թրամփի մասին Թորնթոնը գրել է X սոցիալական ցանցում արված գրառման մեջ:

«Ես հասկանում եմ, որ Վրաստանի շահերից է բխում վրացական ժողովրդավարության ցուցադրումը, բայց նկատի ունեցեք, որ նա սեռական բռնության ենթարկող է և հանցագործ: Ահա թե ինչու մեզանից շատերը, ինչպես կասեին վրացիները, «հիվանդացել են» մեր վրացի ընկերներից Թրամփի նման գովասանքն ու շողոքորթությունը լսելուց»,- գրառում է Լորա Թորնթոնը։

Նմանատիպ