Լոնդոնում, բնակելի տներից մեկում հայտնաբերել են երկու պայթուցիկ սարք

11:02, 22.11.2018

Լոնդոնում, բնակելի տներից մեկում հայտնաբերել են երկու պայթուցիկ սարք: Բրիտանական մամուլի լրատվությամբ, հետաքննությունը սկսվել է ահաբեկչական ակտի պատրաստման հոդվածով:

Պայթուցիկ սարքը հայտնաբերել են Հարլսդենում: Բնակարանում ոչ ոք չէր բնակվում: կասկածելի նյութերը հայտնաբերել են հարևանները և կանչել ոստիկաններին:

Բնակելի շենքից, որտեղ գտնվում էր նշված բնակարանը, տարհանել են բնակիչներին:

Տեղի ունեցածի կապակցությամբ ընթանում է հետաքննություն: Դեռևս անհայտ է, թե ինչպես է պայթուցիկը հայտնվել այդ բնակարանում:

Նմանատիպ