Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով
Լոնդոնի Հիթրոու միջազգային օդանավակայանը մինչև օրվա վերջ դադարեցնում է աշխատանքը։
Օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պատճառը օդանավակայանի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհն է։
Ինչպես հայտնում է Sky News-ը, հրդեհը բռնկվել է գիշերը Գեյզիրի շրջանում՝ օդանավակայանից մոտ 2,4 կիլոմետր հեռավորության վրա։ Դեպքի վայրում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը։
Հրդեհը հոսանքազրկման պատճառ է դարձել, որը տուժել է ոչ միայն օդանավակայանը, այլև հարակից տարածքները:
Միջադեպի տարածքից մոտ 150 մարդ է տարհանվել, սահմանվել է 200 մետր անվտանգության գոտի։
Ինչպես նշվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ, Հիրտոուի փակումը կազդի ավելի քան 1300 չվերթի վրա։
Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին, առաջիկա օրերին սպասվում են օդանավակայանի աշխատանքի խափանումներ։
«Հրշեջներն արձագանքում են միջադեպին, սակայն մենք հստակ տեղեկություն չունենք, թե երբ վերջապես կվերականգնվի էլեկտրամատակարարումը, առաջիկա օրերին ակնկալում ենք զգալի խափանումներ»,- ասաց նա։
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն 120 չվերթ է ուղղվել այլ օդանավակայաններ, որոնցից մի քանիսը վերադարձել են իրենց մեկնման կետ։