Լոնդոնի դատարանը Աֆղանստանի քաղաքացու դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ «Ռեֆորմ» կուսակցության առաջնորդին մահվան սպառնալիքներ հնչեցնելու համար
Լոնդոնի դատարանը Աֆղանստանի քաղաքացու դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ «Ռեֆորմ» կուսակցության առաջնորդին մահվան սպառնալիքներ հնչեցնելու համար

Աֆղանստանի քաղաքացի Մեծ Բրիտանիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ «Ռեֆորմ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժին սպանելու սպառնալիքի համար։

Մասնավորապես, Ֆայազ Խանը Լոնդոնի դատարանի կողմից անցյալ շաբաթ մեղավոր է ճանաչվել 2024 թվականի հոկտեմբերին TikTok-ում հրապարակված տեսանյութում Ֆարաժին սպանելու սպառնալիքի համար։

Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ Ֆայազ Խանը տեսանյութ է հրապարակել՝ ի պատասխան Ֆարաժի հայտարարություններից մեկի։ Ձայնագրության մեջ Խանը, որի դեմքին AK-47 հրացան է դաջված, ասում է «պոպ, պոպ, պոպ» և ատրճանակից կրակելու նման ժեստ է անում։ Խանն ինքը հերքում է մեղադրանքները և պնդում, որ իր տեսանյութը իրական սպառնալիք չէր։

Իր ցուցմունքի ժամանակ Նայջել Ֆարաժն ասել է, որ անհանգստացած է սպառնալիքից։

Ֆայազ Խանը նաև մեղավոր է ճանաչվել Մեծ Բրիտանիա անօրինական մուտք գործելու փորձի մեջ, ինչը նա խոստովանել է։

Դատավճռի հրապարակման ժամանակ մեղադրյալը գոռացել է դատավորի և Նայջել Ֆարաժի վրա։ Ֆայազ Խանը դիմել է քաղաքական գործչին. «Դուք ուզում եք վարչապետ լինել։ Դուք կործանել եք իմ կյանքը»։