Լլոյդ Օսթինի այցը ևս մեկ ապացույց է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև սերտ հարաբերությունները կշարունակվեն. Քելի Դեգնան
Լլոյդ Օսթինի այցը ևս մեկ ապացույց է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի սերտ հարաբերությունները շարունակվում են, – այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը, ով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարին:
«Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի համար մեծ պատիվ է այսօր այցելել Վրաստան: Նրա այցը ևս մեկ հաստատում է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև սերտ հարաբերությունները շարունակվում են: Անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը շարունակվում է: Այսօրվա հանդիպմանը մենք կքննարկենք, թե էլ ինչ կարող են անել մեր կողմերը միասին ՝ ամրապնդելու Վրաստանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք ուրախ ենք, որ Օսթինը գտնվում է Վրաստանում և անհամբերությամբ սպասում ենք բեղմնավոր հանդիպումների», – ասել է Քելի Դեգնանը:
Մեկնարկել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի պաշտոնական այցը Վրաստան: