ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև։ Այս մասին Օսթինը գրում է Twitter-ի իր էջում։
«Քիչ առաջ ես ժամանեցի Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավարների հետ։ Այսօր ես այստեղ եմ կարևոր ուղերձ փոխանցելու համար՝ և՛ հիմա, և՛ ապագայում ԱՄՆ-ը կշարունակի լինել Ուկրաինայի կողքին ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար պայքարում»,- գրել է Օսթինը։
Տեղեկության համար՝ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի միջեւ։ Ըստ առկա տեղեկատվության՝ առաջնորդները խոսել են Ուկրաինայի պաշտպանության խնդիրների մասին, «Ռամշտեյնյան ձևաչափով» հաջորդ հանդիպման մասին, որը կանցկացվի նոյեմբերի 22-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։