Լլոյդ Օսթինը հայտարարել է օպերացիայի մեկնարկի մասին՝ Հութիների կողմից Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հաճախակի հարձակումների պատճառով
Հութիների կողմից Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների ավելացման հետ մեկտեղ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը հայտարարեց օպերացիայի մեկնարկի մասին, որը, ըստ նրա, կկենտրոնանա Ադենի ծոցում և Կարմիր ծովում անվտանգության մարտահրավերներին:
«Եմենի անխոհեմ հութիների վերջին էսկալացիան սպառնում է առևտրի ազատ հոսքին, անմեղ ծովագնացներին և խախտում միջազգային իրավունքը», – ասել է Օսթինը:
ԱՄՆ պաշտպանության քարտուղարը կոչ է անում երկրներին «միավորվել ոչ պետական դերակատարների դեմ»։
Ինչպես հայտնի է, Օսթինի հայտարարած գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելները և Իսպանիան։