Լլոյդ Օսթին. Ուկրաինայի գոյատևումը վտանգված է, ԱՄՆ անվտանգությունը վտանգված է, մենք կորցնելու օրեր չունենք

10:48, 20.03.2024

 

«Ուկրաինայի գոյատևման հարցը վտանգի տակ է»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռամշտայնի ձևաչափով կայացած հանդիպմանը։

Օսթինը դաշնակիցներին կոչ է արել աջակցել Կիևին։

«Երբ մենք ներդրումներ ենք կատարում Ուկրաինայի անվտանգության համար, մենք ներդրումներ ենք կատարում մեր անվտանգության համար։ Այսօր վտանգված է Ուկրաինայի գոյատևումը, իսկ ԱՄՆ-ի անվտանգությունը: Կորցնելու օր չունենք: Ուկրաինայի բարեկամները շարունակում են նորարարական որոշումներ կայացնել:Նոր լուրջ պարտավորություններ ստանձնել՝ Ուկրաինային հրատապ անհրաժեշտ կարողություններ տրամադրելու համար, մասնավորապես հակաօդային պաշտպանություն, զրահատեխնիկա և հրետանային զինամթերք: Մենք հպարտ ենք, որ կանգնած ենք նրանց կողքին։ Այդ իսկ պատճառով մենք հայտարարել ենք Ուկրաինային ԱՄՆ լրացուցիչ օգնության մասին, որի արժեքը կազմում է մինչեւ 300 միլիոն դոլար»,- ասել է Օսթինը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ուղարկելու Ուկրաինային։

Նմանատիպ