Լիզ Տրաս. Պուտինի միջամտությունն Ուկրաինա հանգեցրել է աննախադեպ մահվան և ավերածությունների Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր

13:10, 04.06.2022

Պուտինի միջամտությունն Ուկրաինա հանգեցրել է աննախադեպ մահվան և ավերածությունների Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Լիզ Տրասի հայտարարության մեջ՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի 100-րդ օրը:

Լիզ Տրասի կարծիքով՝ Ռուսաստանի չարդարացված և անօրինական միջամտությունը սպառնում է համաշխարհային խաղաղությանը և տնտեսական կայունությանը։

«Այս պատերազմը հսկայական հետևանքներ ունի համաշխարհային խաղաղության, բարգավաճման և պարենային անվտանգության համար։ Սա կարևոր է բոլորիս համար»,- ասել է Տրասը։

Ինչպես նշել է բրիտանացի դիվանագետը, Վլադիմիր Պուտինը շատ սխալվել է:

«Նա ակնկալում էր, որ միջամտությունը կավարտվի մի քանի օրից, բայց չկարողացավ գնահատել ուկրաինացիների քաջությունը, ովքեր վստահորեն պաշտպանում են իրենց երկիրը: Այսօր եկել է ժամանակը հարգելու միջամտությունից ի վեր սպանված հազարավոր անմեղ քաղաքացիների հիշատակը և վերահաստատելու մեր ամուր աջակցությունը, որպեսզի ապահովվի նրա րանց հաջողությունը և Պուտինի անհաջողությունը»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը։

Նմանատիպ