Լիզ Թրասը վարչապետի պաշտոնում իր առաջին հեռախոսազրույցն է անցկացրել Էմանուել Մակրոնի հետ
Լիզ Թրասը վարչապետի պաշտոնում իր առաջին հեռախոսազրույցն է անցկացրել Էմանուել Մակրոնի հետ

Լիզ Թրասն իր առաջին հեռախոսազրույցն է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը իրենց երկրների միջև։

Բացի այդ, Լիզ Թրասը և Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինային աջակցության հարցեր, ինչպես նաև հակամարտության հետևանքների պատասխանները պարենային անվտանգության և էներգակիրների գների բարձրացման առումով: