Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» թեկնածու Գինտաուտաս Պալուցկասին
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» թեկնածու Գինտաուտաս Պալուցկասին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Սեյմի 88 անդամ, դեմ՝ 34, ձեռնպահ՝ վեցը։
Այսպիսով, Պալուցկասը 15-օրյա ժամկետ ունի՝ խորհրդարանին ներկայացնելու նախարարների կաբինետի կազմը և կառավարության ծրագիրը։
Պահպանողական խմբակցությունը դեմ էր Պալուցկասի թեկնածությանը։ Որպես պատճառներից մեկը խմբակցության ղեկավար Մինդգաու Լինգեն անվանել է պոպուլիստական «Նեմունո Աուշրա»-ի («Նեմանի արշալույս») մուտքը կառավարական կոալիցիա։ Ըստ Լինգեի, դա վտանգներ է պարունակում երկրի անվտանգության և ազգային շահերի համար։ «Նեմունո Աուշրա»-ի առաջնորդը հայտնի է իր հակասեմական դիրքորոշմամբ։
Հոկտեմբերին Լիտվայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Ձայների մեծամասնությունը ստացել է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը», որը կոալիցիա է կազմել «Դեմոկրատների միություն հանուն Լիտվայի» և «Նեմանի արշալույս» կուսակցությունների հետ։