Լիտվայի նախագահն առաջարկել է Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին 2030 թվականի հունվարի 1-ին
Լիտվայի նախագահն առաջարկում է Ուկրաինային անդամակցել Եվրամիությանը 2030 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին Գիտանաս Նաուսեդան հայտարարել է Կիևում «Աջակցություն Ուկրաինային» գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Ըստ Նաուսեդայի՝ այժմ առաջնորդության ժամանակն է, և եվրոպացիները պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ առանց ձախողման։
«Եվրոպայի անվտանգությունը կախված է Ուկրաինայի անվտանգությունից։ Այդ իսկ պատճառով մենք պետք է արագացնենք Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Մենք առաջարկում ենք 2030 թվականի հունվարի 1-ը»,- ասել է Լիտվայի նախագահը։
Նա ասաց, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթներին: