Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն մայիսի 25-ին ժամանելու Վրաստան
Մայիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Դալյա Գրիբաուսկայտեն հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ գլխավոր քննարկվելիք թեման է լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Դալյա Գրիբաուսկայտեի հետ հանդիպմանը զրուցելու են երկու երկրների միջև պատմական կապերի, լիտվացի և վրաց ժողովուրդների բարեկամության, Եվրամիության հետ հարաբերությունների, Արևելյան գործընկերության նախաձեռնության, առևտրա-տնտեսական կապերի, անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների, տարածաշրջանում առկա իրավիճակի, բռնազավթված տարածքների մասին:
Լիտվային նախագահը մայիսի 26-ին, եվրոպացի գործընկերների հետ ներկա է գտնվելու Վրաստանի անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին: