Լիտվայի դեսպան. Վրաստան, եղիր նպատակասլաց և կիրականանան եվրոպական ձգտումներդ
Լիտվայի դեսպան. Վրաստան, եղիր նպատակասլաց և կիրականանան եվրոպական ձգտումներդ

Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ձևակերպման 6-ամյակին է արձագանքել Լիտվայի դեսպան Գիեդրյուս Պուոջունասը՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Այս օրը, 2014 թվականին, Վրաստանն ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը և բռնեց Եվրամիության հետ առավել մերձեցման ուղին: Վրաստանն արդեն օգտվում է վիզայի ազատականացման ռեժիմից և խորը և համընդգրկուն ազատ առևտրի տարածքի պայմանագրից, Եվրամիությունը կարող է առաջարկել ավելին: Վրաստան, եղիր նպատակասլաց և կիրականանան եվրոպական ձգտումներդ»,- գրում է Պուոջունասը: