Լիտվայի արտգործնախարարը Ռոբերտ Ֆիցոյի մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցը անվանել է «բացարձակ անհասկանալի»
Կապ
Մեր սոցիալական էջերը
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցը։
Բուդրիսը այս որոշումը անվանել է «բացարձակ անհասկանալի»։
«Ցավալի է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրի ղեկավարն ընտրել է այցելել այն պետության մայրաքաղաք, որը կատարում է ռազմական հանցագործություններ Ուկրաինայի դեմ և իրականացնում ագրեսիա հարևանների նկատմամբ», – ասել է Լիտվայի արտգործնախարարը։
Լիտվացի դիվանագետը նաև հայտարարել է, որ Ֆիցոյի այցը Մոսկվա առաջացնում է հարցեր՝ կապված նրա աջակցության հասցեատերերի հետ։
«Սա Սլովակիայի, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի դիրքորոշման տարանջատում է։ Դա շատ վատ նշան է», – ընդգծել է Բուդրիսը։