Լիտվայի արտգործնախարար. Ռուսաստանը կրկին խախտում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը
Լիտվայի արտգործնախարար. Ռուսաստանը կրկին խախտում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը

Ռուսաստանը կրկին խախտում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ 28-րդ մինիստերիալին։

Լիտվայի արտգործնախարարի խոսքով՝ կազմակերպության ներսում կոնսենսուսի առկայությունը կարեւոր է, սակայն Ռուսաստանի գործողությունները դժվարացնում են կոնսենսուսի հասնելը։

«ԵԱՀԿ մինիստերիալն անցկացվում է վտանգավոր պահին։ Խոսքն այս կազմակերպությունում կոնսենսուսի մասին է, թե որքանով է դա անհրաժեշտ պահպանել։ Օգտակար կլինի կոնսենսուս ասել, թե ինչի և ում միջև: Կոնսենսուսի մի կողմում ռուսական զորամիավորումները հավաքվում են Ուկրաինայի սահմանի երկայնքով և բարդացնում նախկինում առկա լարվածությունը: Ռուսաստանը կրկին խախտում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանում քաղաքացիական տարածքները նվազում են։ ՀԿ-ները հայտարարվեցին օտարերկրյա գործակալներ, ազատ լրատվամիջոցները լռեցվեցին, իսկ քաղաքացիական հասարակության խմբերն ու կրոնական խմբերը հռչակվեցին ահաբեկչական կազմակերպություններ։ Դա անում է ԵԱՀԿ անդամ երկիրը։ Ներեք իմ լավատեսության պակասը, որ այս տարբեր մոտեցումների միջև հնարավոր է կոնսենսուս տեսնել», – ասել է Լանդսբերգիսը: