Լիտվայի ԱԳՆ. Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ մենք ակնկալում ենք, որ կպահպանվեն օրենքի գերակայության սկզբունքները
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանը:
«Twitter» սոցիալական ցանցում գերատեսչության տարածած հայտարարության համաձայն, Լիտվան ակնկալում է, որ կպահպանվեն օրենքի գերակայության սկզբունքները:
«Լիտվան ուշադիր հետեւում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ իր հայրենիքում կալանավորմանը: Մենք ակնկալում ենք, որ կպահպանվեն օրենքի գերակայության սկզբունքները և համապատասխան գործընթացը: Մենք խստորեն կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած քաղաքականացված որոշումներից», – ասված է Լիտվայի ԱԳՆ հայտարարության մեջ: