Լիտվան, Լատվիան և Էստոնիան արգելել են վրացի պաշտոնյաների, ինչպես նաև Ալտ Ինֆոյի ներկայացուցիչների մուտքը երկիր
Լիտվան, Լատվիան և Էստոնիան արգելել են վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ պատգամավորների, դատական համակարգի անդամների և Ալտ Ինֆոյի ներկայացուցիչների մուտքը երկիր։
Լատվիան անժամկետ արգելել է Վրաստանի 16 քաղաքացու մուտքը երկիր։ Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն։
«Ես Լատվիայի անցանկալի անձանց ցուցակում ավելացրել եմ Վրաստանի 16 քաղաքացիների՝ անժամկետ արգելելով նրանց մուտքը երկիր: Այս որոշումը կայացվել է՝ համաձայն Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի», – գրել է նա։
Համապատասխան որոշումը նշված է նաև Լատվիայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչով է պայմանավորված նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարելը կամ կոնկրետ ովքեր են ներառվել ցուցակում։