Լիտվան և Վրաստանը լավագույն բարեկամներն են. Գիորգի Կվիրիկաշվիլի
Լիտվայի հետ մեզ կապում են շատ մոտ և ամուր կապեր՝ Եվրաինտեգրման կոնտեքստում, անգնահատելի է Լիտվայի լուման Վրաստանի Եվրամիությանը մերձենալու գործընթացում,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է Լիտվայի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Այս տարի Վրաստանը և Լիտվան տոնում են շատ կարևոր տարելիցներ: Լիտվան տոնում է իր պետականության վերականգնման 100 ամյակը, իսկ Վրաստանը առաջին հանրապետության ստեղծման 100 ամյակը: Մեր երկրների միջև բարեկամությունը հաշվում է բազմաթիվ տարիներ: Լիտվան մեզ մշտապես աջակցում է ՝թե տարածքային ամբողջականության և թե երկրի արևմտյան կառույցներին ինտեգրման գործընթացում»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետի խոսքերով Վրաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը և քաղաքական հարաբերությունները գնալով խորանում են:
«Մեր օրակարգը լի է այցերով, բարձր ենք գնահատում միջգերատեսչական համագործակցությունը՝ պաշտպանության և անվտանգության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, էներգետիկայի, մշակույթի և կրթության ոլորտներում: Մենք ակտիվ համագործակցում ենք նաև օրենսդրական մարմինների մակարդակով, ինչպես նաև մեր քաղաքների միջև ստեղծվել են ամուր բարեկամական կապեր: Լիտվան տարիներ շարունակ օգնում է մեզ բարեփոխումների անցկացման գործում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր երկրների միջև տնտեսական զարգացմանը, քանզի այդ ոլորտում ունենք մեծ ներուժ: Բացի այդ մեր երկրների միջև 2017 թվականին մեծացել է ապրանքաշրջանառության ծավալը»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, հանդիպմանը քննարկվել են նաև կարևոր տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին վերաբերող հարցեր:
«Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք կարևոր տրանսպորտային նախագծեր, այդ թվում Անակլիայի և Կլայպեդայի նավահանգիստների միջև կապի հեռանկարները: Ողջունելի է, որ վերջին տարիներին զգալիորեն մեծացել է լիտվացի զբոսաշրջիկների Վրաստան այցելության քանակը, որին իհարկե աջակցում է ուղիղ ավիաչվերթը Քութաիսիից Վիլնյուս: Վրաստանի համար Եվրամիության համար անայցագրային ռեժիմի հաստատումից հետո մենք համոզված ենք, որ գնալով կխորանան միջժողովրդական մշակութային կապերը: Հատկանշական է, որ Լիտվայի կառավարությունը շարունակելու է ուսանողների համար հատկացված ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ուրախալի է, որ այս պահին Լիտվայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է 200-ից ավելի վրաց ուսանող: Համոզված եմ, որ այդ երիտասարդները հայրենիք վերադառնալուն պես կլինեն Վրաստանում Լիտվայի մշակույթի դեսպանները»,-նշել է վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է նաև, որ Լիտվայի վարչապետը հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հաստատել է իր երկրի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan