Լիսաբոնի ֆունիկուլյորի վթարից հետո Պորտուգալիան կմշակի անվտանգության նոր մեխանիզմ
Պորտուգալիան մշակում է նոր մեխանիզմ՝ Լիսաբոնում ֆունիկուլյորի վրա տեղի ունեցած մահացու վթարից հետո անվտանգությունն ապահովելու համար,- հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Լիսաբոնի քաղաքային խորհուրդն արդեն հանձնարարել է փորձագետների խմբի մշակել նոր մեխանիզմ՝ «Գլորիա» ֆունիկուլյորի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։
«Գլորիան» կմնա փակ մինչև ֆունիկուլյորի վերանորոգումը։
Տեղեկատվության համար՝ «Գլորիա» ֆունիկուլյորի վագոնը դուրս է եկել գծերից, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մեխանիկական արգելակների ակտիվացմանը չնայած, վթարը տեղի է ունեցել 50 վայրկյանում, քանի որ այն բավարար հզորություն չուներ ֆունիկուլյորը կանգնեցնելու համար, և լրացուցիչ անվտանգության համակարգ չկար։ 1885 թվականին բացված ֆունիկուլյորը անցնում է 265 մետր հեռավորություն, իսկ ճանապարհորդությունը տևում է երեք րոպե։