Լինդսի Գրեհեմ - Եթե Հունգարիան և Սլովակիան չդադարեն ռուսական նավթ գնելուց, հետևանքները անխուսափելի կլինեն
Եթե Հունգարիան և Սլովակիան չդադարեն ռուսական նավթ գնելուց, հետևանքները անխուսափելի կլինեն,- այս մասին գրում է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը սոցիալական ցանցերում։
Ինչպես գրում է Գրեհեմը, Դոնալդ Թրամփը ճիշտ է, երբ պահանջում է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթ գնելուց։
ԱՄՆ սենատորը նշել է, որ Եվրոպան զգալիորեն կրճատել է ռուսական նավթի և գազի գնումները, ինչը «լավ լուր է»։
«Այժմ այն գործնականում սահմանափակվում է Հունգարիայով և Սլովակիայով։ Ես հույս ունեմ և սպասում եմ, որ նրանք արագ միջոցներ կձեռնարկեն՝ մեզ օգնելու դադարեցնել արյունահեղությունը։ Հակառակ դեպքում հետևանքները անխուսափելի կլինեն», – գրում է Գրեհեմը։