Լինդսի Գրեհեմ - Իրանցիներ, ձեր երկար մղձավանջը շուտով կավարտվի, օգնությունը ճանապարհին է
Իրանցիներ, ձեր երկար մղձավանջը շուտով կավարտվի, օգնությունը ճանապարհին է,- գրել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը սոցիալական ցանցերում։
«Իրանական ժողովրդին. ձեր երկար մղձավանջը շուտով կավարտվի, ձեր քաջությունն ու ձեր ճնշումներին վերջ դնելու ցանկությունը նկատվել են նախագահ Թրամփի և բոլոր նրանց կողմից, ովքեր սիրում են ազատությունը։ Երբ նախագահ Թրամփն ասում է՝ «Եկեք Իրանը կրկին մեծ դարձնենք», նա նկատի ունի, որ Իրանում ցուցարարները պետք է հաղթեն այաթոլլաին։ Սա մինչ այժմ ամենահստակ ազդանշանն է այն մասին, որ նախագահ Թրամփը հասկանում է, որ Իրանը երբեք մեծ չի լինի այաթոլլաի և նրա համախոհների ղեկավարությամբ։ Օգնությունը ճանապարհին է», – գրել է Լինդսի Գրեհեմը սոցիալական ցանցերում։