«Լիլո մոլ»-ի տարածքում հրդեհ է
Լիլո Մոլ առևտրի կենտրոնի խանութներից մեկում հրդեհ է։ Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում։
Դեպքի վայր են մոբիլիզացվել հրշեջ-փրկարարական խմբերը, մարման աշխատանքները շարունակվում են։
Հրդեհի պատճառները և այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: