Լիբիայում ձերբակալված Գենադի Կոմախիձեի և Ռոման Կակալաձեի իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթ խնդիրն է
Լիբիայում ձերբակալված Վրաստանի քաղաքացիների օրինական իրավունքի և հետաքրքրությունների պաշտպանությունը արտաքին գերատեսչության և մեր դեսպանատան առաջնահերթ խնդիրն է,-այս մասին 1tv.ge-ին ասել է Եգիպտոսում Վրաստանի դեսպան Ալեքսանդր Նալբանդովը:
Եգիպտոսում Վրաստանի դեսպանին 1tv.ge-ին դիմել է Լիբիայում ձերբակալված Վրաստանի քաղաքացիների հարցով: Գործը վերաբերում է բեռնատար REX նավի անձնակազմի անդամներ, Գենադի Կոմախիձեին և Ռոման Կակալաձեին, որոնք 2017 թվականի օգոստոսին ձերբակալվել են սահմանը անօրեն հատելու մեղադրանքով: Նշված գործով դատական նիստը Լիբիայում տեղի է ունենալու մայիսի 20-ին:
Ինչպես նշել է Նալբանդովը, դեսպանատունը ամենօրյա ռեժիմով աշխատում է գործին ներգրավված բոլոր կողմերի հետ, Վրաստանի քաղաքացիների իրավիճակի բարելավման, նրանց ազատելու և հայրենիք վերադարձնելու նպատակով:
Դեսպանի լրատվությամբ, այս պահին Լիբիայի համապատասխան մարմինները Կոմախիձեի և Կակալաձեի գործով անց են կացնում քննչական գործողություններ, որի շրջանակներում առաջին դատական նիստը կայանալու է մայիսի 20-ին:
Ինչ վերաբերում է ձերբակալվածների վիճակին, ապա ինչպես նշել է Նալբանդովը, Լիբիայում գտնվելու ժամանակ նա Գենադի Կոմախիձեին և Ռոման Կակալաձեին տեսակցել է Տաջուրայի բանտում: Նրա խոսքերով, հանդիպմանը ներկա էին նաև նրանց փաստաբան՝ Աբուբաքր Էշրիփը, Լիբիայում Վրաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնում հաստատված թեկնածու ՝ Ալի Էշտևը և Լիբիայում Հունգարիայի հյուպատոս՝ Գաբորշանդոր Գուբիցան:
Հեղինակ -
Edgar Barsegyan